Հասարակություն - Ապամոնտաժվում է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը

Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կորպորատիվի կողմից:

Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով:

Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ