Հասարակություն - Գագիկ Ծառուկյանը «Արարատցեմենտ» գործարանում է. նա հանդիպում է աշխատակիցների հետ

ԲՀԿ առաջնորդ, «Արարատցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը հասել է «Արարատցեմենտ» գործարան:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, որ գործարանի աշխատակիցները փակել են գործարանի ճանապարհը եւ բողոքում են կրճատումների դեմ:

Բանն այն է, որ գործարանի շուրջ հազար աշխատակիցներ ծանուցումներ են ստացել, որ հունիսի 15-ից ազատվում են աշխատանքից: Իսկ պատճառն այն է, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը որոշել է, որ ներկրվող ցեմենտի համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում, սակայն տուրք չի սահմանվում ներկրվող կլինկերի (ցեմենտի հումք) համար:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ