Սպորտ - Յան Օբլակը երկարաձգեց «Աթլետիկոյի» հետ պայմանագիրը

Ֆուտբոլի Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակը 2 տարով երկարաձգել է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

26-ամյա դարպասապահի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառ:

Յան Օբլակը 2014 թվականից է հանդես գալիս իսպանական ակումբում: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 32 խաղի, բաց թողել 21 գոլ: 18 խաղերում սլովենացին անառիկ է պահել դարպասը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ