Հասարակություն - Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը իր ֆեյսբուքյան էջում կպատասխանի քաղաքացիների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը՝ ժամը 20.00-ին իր ֆեյսբուքյան էջում կպատասխանի քաղաքացիների հարցերին։ Այս մասին նա գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ

Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:

Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:

Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը, ապրիլի 19-ին՝ ժամը 20.00: Լավ եղեք:)»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ