«Տեսակետ» մամուլի ակումբ - Ասուլիսի Թեման

Ապրիլի 13-ին, ժամը 14.00 «Տեսակետ» մամուլի ակումբը ՀՀ Նկարիչների միության նախասրահում կազմակերպում է արտագնա ասուլիս, որի բանախոսներն են Հայաստանյայց առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը: Թեման՝ «Ասուլիսից հետո տեղի կունենա Թենգիզ Միկոյանցի՝ Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Թումանյանի հետքերով» գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ասուլիսի մասնակիցները սիրով կպատասխանեն ինչպես ցուցահանդեսին, այնպես էլ՝ թումանյանական հոբելյանին նվիրված և իրենց կողմից կազմակերպվելիք միջոցառումներին վերաբերող հարցերին, իսկ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կանդրադառնա նաև Վիրահայոց թեմից Մայր աթոռ Սուրբ Էջմիածին վերադառնալուն և կխոսի եկեղեցական կյանքին առնչվող հարցերի մասին»:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում նրանց, և ի՞նչ իրավիճակ է այս պահին»:     

 

Ժամը 13.00 հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»:    

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ