Մամուլ - «Հրաշք այգին»՝ արտոնյալ պայմաններում. Նախկին «ավանդույթները» շարունակվում են

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարությունը սովորաբար թունանյութերի գնման տեխնիկական բնութագրերում պահանջվող թունանյութի նկարագրությունն այնպես է կազմում, որ համապատասխանում է միայն «Հրաշք այգի» ընկերության մատակարարած ապրանքներին։

Կան հիմնավոր կասկածներ որ գյուղատնտեսության նախարարությունը հատուկ է այդպիսի պայմաններով մշակում մրցութային տեխնիկական բնութագրերը, որ ուրիշ ընկերություններ չկարողանան հաղթող ճանաչվել։

Թերթը գրում է նաեւ որ դեռեւս այս տարեսկզբին «Հրաշք այգին» նախապես Հայաստանի Հանրապետություն է ներկրել նախարարության կարիքների համար պահանջվող թունանյութի քանակն ու տեսակը այն դեպքում, երբ մրցույթը դեռեւս չէր հայտարարվել։ Տեսակետ է շրջանառվում անգամ այն մասին որ Գյուղնախարարությունը ընկերության հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել:

Արձանագրենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնոց է տետել կոռուպցիային՝ պայքարելով նաեւ հովանավորչության դեմ, այնինչ իշխանական որոշ օղակներ շարունակում են նախկին ավանդույթներով շարժվել»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ