Հասարակություն - Ոստիկանները կանխել են Մարտի 1–ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մոր ինքնահրկիզման փորձը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում մարտի 28-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Կեսօրին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին նկար է եղել: Մոտենալով կնոջը, ոստիկանության ծառայողները նկատել են նրա մոտ նաև ապակե տարա և լուցկի: Տեղում պարզվել է, որ կինը մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի մայրն է, ով հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, հակառակ դեպքում սպառնացել է ինքնահրկիզվել:

 

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանի բանակցությունների արդյունքում կինը չի դիմել այդ ծայրահեղ քայլին:

Իրավիճակի մասին տեղեկանալով, Լոռու մարզպետը մոտեցել է նրանց, այնուհետև բարձրացել է մարզպետի աշխատասենյակ՝ տեղում ծանոթանալու, թե ինչն է եղել պատճառը, որ կինը փորձել է դիմել այդ քայլին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ