Պաշտոնական - Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 28-ին, ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին՝ ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու եւ դրա հետեւանքով մարդկային զոհերի մասին: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին:

Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին եւ հարազատներին՝ մաղթելով համբերություն եւ ոգու տոկունություն»,–ասված է հեռագրում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ