Մամուլ - ՍԴ-ն մերժել է դատավորներին. Համաներումն օրինական է

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:

 

Այդ դրույթը վերաբերում է տուժողի վնասը չհատուցելու դեպքում համաներում կիրառելու թույլտվությանը. նախկինում տուժողի վնասը չփոխհատուցելու դեպքում համաներում կիրառելն արգելված է եղել: Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն փետրվարի 26-ին մերժել է դատավորների դիմումը` այդ օրենքը ճանաչելով սահմանադրական»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ