«Տեսակետ» մամուլի ակումբ - Ասուլիսի Թեմա

Մարտի 13-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է չարենցագետ Դավիթ Գասպարյանը: Թեման՝ «Մարտի 13-ը Չարենցի ծննդյան օրն է: Կենսագրական նոր էջեր և ստեղծագործական նորություններ»:

 

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Թեման՝ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջ. Ապատուրայի այցելությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը. ԼՂ հիմնախնդիր: Միջազգային ընթացիկ իրադարձություններ (Վենեսուելա, Պակիստան-Հնդկաստան, Ալժիր)»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Արթուր Արմինը, Սամվել Կարապետյանը և Արամ Գաբրիելյանը: Թեման՝ «1. «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման գլխավոր հարցադրումը՝ «Ինչպիսի՞ հայրենքի, ինչպիսի՞ պետություն է ցանկանում ունենալ հավաքական հայ ժողովուրդը»: 2. Շարժման անդամների առաջարկը ՀՀ նախագահին, կառավարությանը և ԱԺ-ին՝ Արցախյան հիմնահարցի լուծման «Մադրիդյան սկզբունքներից» հրաժարվելու վերաբերյալ»:

Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է ապօրինի որոշումներ»: Ասուլիսին ներկա կլինի նաև Կարեն Գասպարյանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 23-44-29

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ