Ժամանց և շոու բիզնես - Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը նշանադրվել են

49-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա 43-ամյա սիրելի բեյսբոլիտս Ալեքս Ռոդրիգեսը պատրաստվում են ամուսնանալ։ Սիրահարները նշանադրվել են եւ իրենց ուրախությունը կիսել են երկրպագուների հետ։

Ջեյ Լոն իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում սիրելին նուրբ բռնել է նրա ձեռքը։ Երգչուհու մատին կա մեծ քարով մատանի։

Նույն լուսանկարը հրապարակել է նաեւ Ալեքսն իր էջում։ Կադրին կից Ալեքսը գրել է․ «Նա ասաց այո»։ Աստղային զույգի երկրպագուները ուրախացել են, նկարներին կից իրենց ջերմ մաղթանքներն են հղել։

Զույգը հանդիպում է արդեն 2 տարի։ Ջեյ Լոյի համար ամուսնությունը կլինի չորրորդը, իսկ Ալեքսի համար՝ երկրորդը։

Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսն ու նրա սիրելի Ալեքս Ռոդրիգեսը կատարել են համատեղ առաջին լուրջ գնումը, շքեղ տուն, Մալիբուում՝ օվկիանոսի ափին։ Անշարժ գույքի համար զույգը վճարել է 6,6 միլիոն դոլար։ Հատկանշական է, որ առանձնատունը վաճառքի է հանվել երկու տարի առաջ եւ այս ընթացքում գինը նվազել է մոտավորապես չորս միլիոնով։

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ