Ժամանց և շոու բիզնես - Եվս մեկ կինոսկանդալ․ Warner Bros. Entertainment-ի ղեկավարը գայթակղել է երիտասարդ դերասանուհուն

Հոլիվուդյան Warner Bros. Entertainment  ընկերության 54-ամյա ղեկավար Քեւին Ցուձիխարեն հայտնվել է սեքս-սկանդալի կիսակետում։ Պարզվել է, որ ամուսնացած տղամարդը անկողին է քարշ տվել 21-ամյա դերասանուհի Շարլոտե Կիրկին, փոխարենը խոստացել է, որ մեծ նախագծերում նա հանդես կգա գլխավոր դերում։ Ղեկավարի եւ երիտասարդ դերասանուհու նամակագրությունը հրապարակվել է Hollywood Reporter-ում։

Գլխավոր դեր Կիրկն այդպես էլ չի ստացել։ Նրան հրավիրել են մասնակցել միայն Warner Bros.-ի «Օուշենի 8 ընկերուհիները» եւ «Ակտիվ որոնումներում» ֆիլմերի երկրոդական տեսարաններում։ Զայրացած դերասանուհին հաղորդագրություններով խաբեության մեջ մեղադրել է Ցուձիխարեին։

 

«Քեւին, ինչպե՞ս ես։ Ես գիտեմ, որ շատ զբաղված ես։ Սակայն երբ մենք սեքսով էինք զբաղվում այն մոթելում, դու խոստացար օգնել ինձ։ Երբ ինձ արհամարում ես, ինձ օգտագործված եմ զգում», - գրել է Շարլոտա Կիրկը։ Ի պատասխան Ցուձիխարեն խոստանում է անել այն ամենն ինչ իրենից կախված է, որպեսզի օգնի նրան։ Սակայն ոչ մի մեծ դեր նա մինչ այժմ չի ստացել։

Շարլոտան արդեն հասցրել է հայտարարել, որ ոչ մի պահանջ չունի Ցուձիխարեից եւ որ նա իրեն միշտ պարկեշտ է պահել, սակայն այժմ կազմակերպության ղեկավարին լուրջ անախորժություններ են սպառնում։ «Ամեն անգամ, երբ մենք նոր մեղադրանքներ են ստանում,համապատասխան հետաքննություն ենք անցկացնում։ Հենց այդ կերպ կվարվենք նաեւ այս դեպքում», - հայտնել է Warner Media-յի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է բրիտանական The Sun-ը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ