Ժամանց և շոու բիզնես - Facebook-ը եւ Instagram-ը կպայքարեն ապատեղեկատվության դեմ

Facebook-ը եւ Instagram-ը նախատեսում են պայքարել պատվաստման մասին ապատեղեկատվության դեմ։ Սերվիսները ցույց չեն տա այն էջերը, որոնք զբաղվում են ներարկումներից հրաժարվելու քարոզչությամբ, գրում է Life-ը՝ հղում կատարելով Facebook-ին։

«Մենք աշխատում ենք Ֆեյսբուքում պատվաստման մասին ապատեղեկատվությունը հանելու վրա՝ նվազեցնելով դրա տարածումը եւ մարդկանց հեղինակավոր տեղեկատվություն տրամադրելով թեմայի վերաբերյալ»,- տեղեկացրել է ընկերությունը։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այն էջերի եւ խմբերի լրահոսում վարկանիշը, որոնք զբաղվում են պատվաստման մասին ստի տարածմամբ, կիջեցնեն։ Ընկերությունները նաեւ հայտարարել են, որ սոցցանցերը կհրաժարվեն գովազդային հայտարարություններից, որոնք կոչ են անում պատվաստում չանել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ