Ժամանց և շոու բիզնես - Calvin Klein-ը դադարեցնում է պրետ-ա-պորտե հավաքածուների թողարկումը

Calvin Klein ապրանքանիշն այլեւս սեզոնային  հավաքածուներ չի թողարկի, հայտնում է  Women's Wear Daily-ն։ Ընկերությունը 205W39NYC հավաքածուն փակելու որոշում է կայացրել 2018թ.-ի դեկտեմբերին ստեղծագործական տնօրեն Ռաֆ Սիմոնսի՝ աշխատանքից ազատվելուց հետո։

Սիմոնսի հեռանալուց հետո ապրանքանիշը հայտարարել է205W39NYC-ի ռեբրենդինգի մասին նոր ստեղծագործական տնօրենի հետ։ Սակայն 2019թ.-ի հունվարին ընկերությունը սկսել է աշխատանքից ազատել աշխատակիցներին, իսկ մարտի 6-ին հայտարարել է գործունեություն դադարեցնելու մասին։

205W39NYC-ը Calvin Klein-ի լյուքս հավաքածուն է, որը նախկինում հայտնի էր որպես Calvin Klein Collection։ Դրա մշակմամբ զբաղվում էր ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ռաֆ Սիմոնսը։

2018թ.-ի դեկտեմբերին PVH Corp.-ը հայտնեց, որ կողմերի համաձայնությամբ՝ Ռաֆ Սիմոնսը կլքի պաշտոնը։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր, որ կողմերը որոշում են կայացրել ընկերաբար բաժանվել, քանի որ Calvin Klein-ն ընտրել է ապրանքանիշի զարգացման նոր ուղղություն, որը չի համընկել Սիմոնսի տեսլականի հետ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ