Ժամանց և շոու բիզնես - Samsung-ը եւ Fitbitր-ը Apple-ին «կճնշեն» «խելացի» ժամացույցների շուկայում

Samsung եւ Fitbit ընկերությունները 2018 թվականի վերջին եռամսյակում «խելացի» ժամացույցների շուկայից Apple-ից զգալի՝ մոտ 16 տոկոս մասնաբաժին են խլել՝  2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ 4 անգամ ավելի շատ սարքեր մատակարարելով: Strategy Analytics-ի զեկույցում նշվում է, որ նախատոնական շրջանի գագաթնակետին Samsung-ը  2.4 մլն գաջեթ է մատակարարել (մեկ տարի առաջ՝ 0.6 մլն): Fitbit-ը 0.5-ից մինչեւ 2.3-ի է հասցրել ծավալները, հաղորդում է Vesti-ն:

IV-րդ եռամսյակի ընթացքում ողջ շուկան զգալիորեն աճել է՝ 56 տոկոսով: Վերջին 3 ամիսների ընթացքում արտադրողներն ամբողջ աշխարհով 18 մլն սարքեր էին մատակարարել:

 

Ըստ վերլուծաբանների՝ Samsung-ը հաջողությամբ թարմացրել է խելացի ժամացույցների շարքը: Անցյալ աշնանը թողարկված Galaxy Watch-ը, որը փոխարինել էր Gear շարքը, ջերմորեն ընդունվել էր գնորդների կողմից: Դրանք ունեն LTE-ցանցեր, լիվքավորվոում են առանց լարերի, ունեն կլոր Super AMOLED (360х360) էկրան եւ դիմանում են ջրի 5 մթնոլորտ ճնշմանը՝ նշանակում է դրանցով կարելի է ոչ միայն լողալ, այլ սուզվել:

Հաջող է աշխատել նաեւ Fitbit-ը, որը թողարկել էր Versa-ն՝ 2-րդ սերնդի խելացի ժամացույցների ավելի էժան տարբերակը:

Apple- ում առաքումները քիչ են  աճել` 1,4 մլն-ով: Դա պայմանավորված է նրանով, որ Apple Watch Series 4- ը աննշան էր  թարմացվել նախորդ մոդելի համեմատությամբ, եւ ընկերությանն համար ավելի դժվար էր նոր հաճախորդներ ներգրավել:

Չնայած դրան, Թիմ Քուքի ընկերությունը դեռեւս վերահսկում է շուկայի կեսը` 50 տոկոսը (2017 թվականի չորրորդ եռամսյակում` 66.2 տոկոս): Fitbit-ը երկրորդն է (12.7 տոկոս), Samsung- ը՝ երրորդը (13.2 տոկոս), Garmin-ը ` չորրորդը (6.1 տոկոս):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ