«Տեսակետ» մամուլի ակումբ - Թեմա

Փետրվարի 28-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետներ, քաղաքագետներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը։ Թեման՝ «Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան. կողմ և դեմ»։ Ակումբի փորձագետները Երևանում և Գյումրիում հարցում են անցկացրել 1200 քաղաքացիների շրջանում՝ բացահայտելու համար, թե ինչպես են նրանք վերաբերվում ռազմաբազայի առկայությանը ՀՀ-ում՝ երկրի անվտանգության տեսանկյունից, և ինչ կարծիք ունեն ռազմաբազայի վրա վերջին հարձակումների, ակցիաների և բացասական տեղեկատվական հոսքերի մասին»։

 

Ժամը 13.00 հյուրն է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։ Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. բանակցային գործընթաց, հարակից հարցեր, Սումգայիթյան եղեռնագործություն»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ