Ժամանց և շոու բիզնես - Իտալիայի իշխող կոալիցիայի օրենսդիրները ցանկանում են Huawei-ին արգելել սարքավորումներ մատակարարել

Իտալիայի իշխող կոալիցիայի մի խումբ օրենսդիրներ պնդում են, որպեսզի կառավարությունը չինական Huawei Technologies Co Ltd ընկերությանն արգելի սարքավորումներ մատակարարել 5G ցանցի համար, հայտնում է Il Messaggero պարբերականը:

Օրենսդիրները ծրագրում են Հռոմում խորհրդարանի նիստ գումարել, որպեսզի օգտվեն վետոյի իրավունքից՝ Huawei սարքավորումների մատակարարումներն արգելափակելու համար, որն արդեն Իտալիայի կապի խոշոր օպերատորների մատակարարն է:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախազգուշացրել էր, որ Վաշինգտոնը չի կարող համագործակցել կամ տեղեկություններ փոխանցել այն երկրներին, որոնք ներդնում են Huawei-ի համակարգերը՝ վկայակոչելով անվտանգության խնդիրները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ