Ժամանց և շոու բիզնես - «Չեմ հավատում», «Ես ուշացա»․ նորաձեւության աշխարհի աստղերը՝ Լագերֆելդի մահվան մասին

Նորաձեւության աշխարհի աստղերը չեն կարողանում հավատալ, որ 85-ամյա Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն, հիանալի դիզայներ Կարլ Լագերֆելդն այլեւս ողջ չէ։ Շատ հայտնիներ, որոնց համար լեգենդը նշանակալի դեր է խաղացել հայտնել են իրենց ցավակցական խոսքերը։

ոդել Նատալյա Վոդյանովան լուսանկար է հրապարակել որում նա նորաձեւության հանճարի հետ է։ «Չեմ կարող հավատալ դրան, չեմ կարող հաշտվել այս կորստի հետ։ Սիրտս պայթում է։ Մահը չի խնայում ոչ ոքի, նույնիսկ նրանց, որոնք պատմության մեջ անջնջելի հետք են թողել։ Դու ոգեշնչել ես մեզ, ներշնչել սեր եւ մենք միշտ կսիրենք քեզ եւ հավերժ կհիշենք», - գրել է մոդելը։

 

Բրիտանացի դիզայներ Վիկտորիա Բեքհեմը  նույնպես հարգանքի տուրք է մատուցել դիզայներին։ «Անտանելի ցավոտ է լսել այս մասին։ Կարլը հանճար էր, միշտ բարի եւ առատաձեռն էր, ինչպես անձնապես, այնպես էլ մասնագիտորեն», - մեկնաբանել է Լագերֆելդի լուսանկարը Վիկտորիան։

Դայանա Կրյուգերը, ով հանդիսանում է դիզայների մուսան, խոստովանել է, որ նորածին դստեր հետ մեկնել է Ֆրանսիայում անցկացվող Նորաձեւության շաբաթին հատուկ Լագերֆելդին ու դստերը ծանոթացնելու համար։ Սակայն նա այդպես էլ չի հասցրել դա անել։ «Ես ուշացա։ Սիրտս կոտրված է։ Հանգչիր խաղաղությամբ, ես պաշտում եմ քեզ», - գրել  է Կրյուգերը։

Լագերֆելդի շատ երկրպագուներ այցոլում են Շուպետի՝ դիզայների կատվի էջը եւ նրան նույնպես ցավակցում են։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ