Մամուլ - Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկվել հաղորդավարն ու ճարտարապետ-դիզայները

Փետրվարի 16-ին Ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա հաղորդավար Արման Մարգարյանն ու 32-ամյա ճարտարապետ-դիզայներ Հովհաննես Վահրամյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:


Աղբյուրի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթուցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված: Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ: Վերջիններս բաց են թողնվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ