Ժամանց և շոու բիզնես - «Օսկար-2019»-ի 4 անվանակարգերի հաղթողներն ուղիղ եթերում չեն հայտնվի

Հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողության կազմակերպիչները 4 անվանակարգերում հաղթողների մասին հայտարարությունը ABC հեռուստաալիքի եթերում չցուցադրելու որոշում են կայացրել:

Ինչպես պարզաբանում է Variety հարթակը, խոսքը «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օպերատոր», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Լավագույն շպար և սանրվածքներ» անվանակարգերի մասին է:

Այդ անվանակարգերում մրցանակների հանձնումը տեղի կունենա գովազդային դադարի ընթացքում, իսկ դափնեկիրների անունները կհրապարակվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա լույս փետրվարի 25-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ