Սպորտ - XX դարի Հայաստանի լավագույն մարզիկը դարձավ 90 տարեկան

Այսօր՝ փետրվարի 11-ին, Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան: Խորհրդային միության և Հայաստանի լեգենդար մարզիկը երեք անգամ դարձել է Օլիմպիական խաղերի, 4 անգամ աշխարհի և 11 անգամ ԽՍՀՄ չեմպիոն: Հայտնի պատմություն կա Ազարյանի անվան հետ կապված:

1953 թվականին ԽՍՀՄ առաջնության ժամանակ «խաչ» վարժությունը կատարելիս նա շրջվել է դեպի մրցավարները և հարցրել, թե արդյո՞ք ինքը երկար է կատարում այդ վարժությունը: Մրցավարները պատասխանել են՝ «այո»: Այնուհետև նա շրջվել և նույն հարցը տվել է հակառակ կողմի մրցավարներին:

Հենց այդ ժամանակ էլ ծնվել է «Ազարյանի խաչ» հնարքը, որը հետագայում դարձավ շատ հայտնի և համարվեց բարդագույններից մեկը: Այս վարժությունից հետո Ազարյանը հայտնվեց ԽՍՀՄ հավաքականում: Մինչ այդ, նշված հնարքը չէր հաջողվել կատարել ոչ մի մարզիկի:

Արդեն 3 տարի անց`1956 թվականին, Մելբուռնում Ազարյանը նվաճեց իր առաջին օլիմպիական ոսկին: 1960 թվականին նրա մասին նկարահանվեց «Փառքի օղակները» ֆիլմը, որում հենց ինքը խաղաց գլխավոր դերը: 2000 թվականին Ազարյանը ճանաչվեց XX դարի Հայաստանի լավագույն մարզիկ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ