Պաշտոնական - Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախաձեռնության համար՝ ապրիլի 24-ը հռչակել որպես Ֆրանսիայում հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին հայտնում է Cilicia TV-ն:

«Արամ Ա. Կաթողիկոս շնորհակալական ու գնահատանքի նամակ մը յղեց Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Էմմանուէլ Մաքրոնին, ջերմօրէն ողջունելով Ապրիլ 24-ը Ֆրանսայի մէջ «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր» հռչակելու իր որոշումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փետրվարի 5-ին՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին հրավիրված Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ շաբաթներ անց ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ