«Տեսակետ» մամուլի ակումբ - Թեմա

Փետրվարի 8-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը և «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը: Թեման՝ «Մինասի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է և րոպե առաջ փրկության կարիք ունի: Մինչ այժմ ու՞մ են դիմել շահագրգիռ կողմերը, ի՞նչ արձագանքներ կան, և որո՞նք են բանախոսների հետագա անելիքները»:

 

Ժամը 12.00 հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանաետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Քննարկումներ Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Անդրադարձ կառավարության ծրագրի արտաքին քաղաքական վեկտորին»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ