Պաշտոնական - Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)

Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

 Կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով դիմավորեց վարչապետին: Հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, երկու երկրների ղեկավարները պատվո պահակախմբի ստուգայց կատարեցին:

Այս պահին մեկնարկել է նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդելու է ընդլայնված կազմով հանդիպումը:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ: Հենց հիմնադրամ այցով են մեկնարկել վարչապետի այսօրվա հանդիպումները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ