Ժամանց և շոու բիզնես - iPhone-ի վաճառքի ցուցանիշների նվազման հետևանքով 50 000 մարդ գործազուրկ է մնացել

Ամերիկյան Apple ընկերության iPhone սմարթֆոնների հավաքմամբ զբաղվող չինական Foxconn ընկերությունն աշխատանքից հեռացրել է 50 000 աշխատակցի, ինչը պայմանավորված է iPhone-ի պահանջարկի անկմամբ:

Ինչպես նշում է businessinsider.com կայքը, խոսքը ժամանակավոր աշխատակիցների մասին է, որոնց ընկերությունը վարձում է տոնական սեզոնին աճող արտադրական ծավալները լիարժեք կատարելու համար:

Սակայն նախորդ տարի iPhone-ի նկատմամբ հետաքրքրությունն այդքան մեծ չի եղել, ու աշխատողները ժամանակից շուտ են գործազուրկ մնացել:

Նույն պատճառով տասնյակ հազարավոր մարդկանց է աշխատանքից հեռացրել նաև Foxconn-ից հետո Apple-ի սմարթֆոնների 2-րդ խոշորագույն հավաքող Pegatron ընկերությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում «խնձորային բրենդը» առնվազն երկու անգամ իր հետ համագործակցող ընկերություններին խնդրել է նվազեցնել iPhone-ի արտադրական ծավալը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ