Պաշտոնական - Սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացաման համառ և ամենօրյա աշխատանքի փուլ․ Արմեն Սարգսյան

Նոր ԱԺ-ի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ հույսերի և խոստջումների իրականացաման հետեւողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլ։ 7-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստին այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհավորելով նորընտիր պատգամավորներին և արդյույնավետ աշխխատանք մաղթելով նրանց։

«Պատմություն դարծած 2018 թվականը մեծ փոփոխությունների,փորձությունների սպասումների և հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքական ոգու բազմաթիվ դրսեւորումների տարի էր։ Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերին և միջազգային դիտորդների կողմից բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա ԱԺ-ին։ Նոր ԱԺ-ի և նոր կառավարության ձեւավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին  փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացաման հետեւողական, համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլ։

Հարգելի պատգամավորներ դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու 
թավշյա հեղափոխության գաղափարները և իրականացնելու հասարակության 
սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան։ Իհարկե, ձեր գործունեության 
հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայասատանի քաղաքացու 
աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական
եւ մշակութային , կրթական կյանքին»,- ասաց նա։

Նախագահի խոսքով՝ նոր Հայաստանը կառուցելու գործում դեռ բազում և լուրջ
փոփոխությունենր պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում և տարբեր 
մակարդակներում։

«Առաջնային հարց է մնում ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ 
ապրելը։ Ներկայումս թե իրավական հարության վրա, թե գործնականում այդ 
իրավունքներին բավարար կարեւորություն տրված չէ։ Նոր Հայաստանում մարդու 
տնտեսական , սոցիալական, մշակութային, կրթական իրավուքներն ու 
ազատությունները պետք է հանդիսանան մարդու արժանապատվության կարեւորագույն 
բաղկացուցիչ մասը և հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական 
ակտերի եւ պետական մարմինների գործողությունների հիմքում»,- հավելեց նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ