Սպորտ - Հայտնի է ամենաթանկարժեք ֆուտբոլիստը. Ռոնալդուն տասնյակում չէ

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) սեփական ալգորիթմով հաշվել է եվրոպական հինգ թոփ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները 2019 թվականի հունվարի 7-ի դրությամբ:

Ցուցակը գլխավորել է ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն:

Նրա տրանսֆերը գնահատվում է 218,5 մլն եվրո:

Երկրորդ տեղում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը (200,3 մլն եվրո), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Նեյմարը՝ 197,1 մլն եվրոյով:

Նշենք, որ Լիոնել Մեսսին 7-րդ տեղում է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն չկա լավագույն տասնյակում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ