«Տեսակետ» մամուլի ակումբ - Թեմա

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը, անդամներ Դավիթ Օհանջանյանը և Սարգիս Սարգսյանը: Թեման՝ «Դիրքապահ»-ի անդամները կարտահայտեն իրենց կարծիքը Մանվել Գրիգորյանի ազատ արձակման վերաբերյալ: Ապրիլյան պատերազմի մասնակիցների ներկայիս սոցիալական վիճակը, վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո խնդիրների լուծման ընթացքը, հարակից հարցեր»:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում նրանց, և ի՞նչ իրավիճակ է այս պահին»:     

 

Ժամը 13.00 հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»:    

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ