Սպորտ - «Միլանի» գլխավոր մարզիչը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից

«Միլանի» ղեկավարությունն այլևս չի վստահում թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին: Մասնագետը կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից մինչև Ամանոր:

Գատուզոյի գլխավորությամբ «ռոսոներիները» վերջին խաղերում ոչ-ոքի են խաղացել «Տորինոյի» և «Բոլոնիայի» հետ, իսկ այսօր տանը պարտվել են «Ֆիորենտինային»:

Ինչպես վստահեցնում է Football Italia-ն, «Միլանը» պատրաստվում է թիմ հրավիրել Արսեն Վենգերին կամ Ռոբերտո Դոնադոնիին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ