Մամուլ - ԱԺ- ում քվեարկու­թյուններից բացակա պատգա­մավորները կզրկվեն մանդա­տից

«ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվե­արկությունը կանցկացվի հար­ցի քննարկումից անմիջապես հետո: Նախորդ խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավարները հար­ցերի քվեարկությունները կազ­մակերպում էին առավոտյան ժամերին, որպեսզի գերզբաղված ՀՀԿ-ականները մի 10 րո­պեում սեղմեին կոճակները և գնային իրենց գործերով:

Հիմա նման խնդիր այլևս չկա, պատ­գամավորները նիստի ամբողջ ընթացքում պետք է լինեն խորհրդարանում և պետք եղած ժամանակ մասնակցեն քվեար­կություններին:

Իսկ քվեարկու­թյուններից բացակա պատգա­մավորները կզրկվեն մանդա­տից, ինչպես որ պահանջում է օրենքը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ