Սպորտ - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի նախկին թեկնածուն կարող է գլխավորել Ադրբեջանի թիմը

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է իտալացի մասնագետ Ջանի Դե Բիազիի թեկնածությունը, հաղորդում է oxu.az-ը:

Հիշեցնենք, որ 62-ամյա մարզիչը այս տարվա սեպտեմբերին այցելել էր Երեւան եւ բանակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, սակայն չգլխավորեց ազգային հավաքականը:

Դե Բիազիի նախորդ թիմը եղել է իսպանական «Ալավեսը», որտեղից նա հեռացել է 2017թ. նոյեմբերին:

Դե Բիազիի գլխավորությամբ Ալբանիայի ազգային հավաքականը դուրս եկավ 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ