Մամուլ - Հեռարձակողները պահպանել են ընտրությունների լուսաբանմանն առնչվող օրենսդրության դրույթները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այս տարի դիտարկել է 39 հեռուստառադիոընկերություն, որոնք ընտրությունները լուսաբանելու հայտ էին ներկայացրել: Այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում նշեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Տիգրան Հակոբյանը:

 

Նրա խոսքով` խախտումներ չեն հայտնաբերվել` դեկտեմբերի 8-ի ժամը 18:00-ի դրությամբ:

«Այդ ժամանակահատվածում չի եղել ոչ մի բողոք միջազգային կազմակերպությունների կողմից, չի եղել 11 քաղաքական ուժերի կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ առ այսօր բոլոր հեռարձակողները պահպանում են և՛ Ընտրական օրենսգրքի, և՛ Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքի մեթոդաբանության դրույթները:

Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ այս ընտրություններին լրագրողները թեկնածուների հետ շրջում էին, և այս անգամ, ըստ մշտադիտարկման արդյունքների, լրագրողները շատ ավելի էին տիրապետում թեմային: «Վերջնական մշտադիտարկման արդյունքները մենք կհրապարակենք դեկտեմբերի 13-ին, որտեղ կլինի ամբողջական պատկերը, և կլինի մեր եզրակացությունը»,- հավաստեց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ