«Տեսակետ» մամուլի ակումբ - Թեմա

Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը: Թեման՝ «1. Armnational.am կայքում անցկացված վարկանիշային հարցումները՝ քարոզարշավի ընթացքի մասին: 2. Ընտրություններին մասնակցող ուժերի կողմից ներկայացված նոր և թարմ գաղափարները: 3. ԱԺԴ-ի առաջարկը՝ ընտրություններին մասնակցող ուժերին»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, խորհրդի անդամներ Ծովինար Կոստանյանը և Լևոն Ռուխկյանը: Թեման՝ «Պոպուլիզմ, թե՞ իրատեսություն. քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության տրամաբանությունը՝ ըստ նախընտրական ծրագրերի: Որքանո՞վ են ուժերը կարևորում արտաքին քաղաքականությունը, ինչպիսի՞ն է նրանց մոտեցումն այս կամ այն քաղաքական վեկտորի hետ փոխհարաբերություններին, և որքանո՞վ են ուժերն առհասարակ կենտրոնացել այս կարևոր հարցի վրա: ՀԱՍԱԿ-ն ուսումնասիրել է բոլոր ուժերի ծրագրերը և արդյունքները կներկայացնի ասուլիսին»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ