Սպորտ - 9-ամյա հայ գեղասահորդուհին հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթանում է ISU Tallinn Trophy 2018 հեղինակավոր մրցաշարը, որում հիանալի են հանդես գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները:

 Մասնավորապես, Cubs B Girls 2009 տարիքային խմբի մրցմանը Հայաստանը ներկայացնող 9-ամյա Լիանա Ֆանարջյանը 3 երկրի 13 մենասահորդուհների ազատ` կամավոր ծրագրում վաստակած 25,22 միավորով ճանաչվել է մրցաշարի հաղթող ու արժանացել ոսկե մեդալի:

 

Այս մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ