«Տեսակետ» մամուլի ակումբ - Թեման

Նոյեմբերի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Թեման՝ «Նոյեմբերի 30-ը Տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է: Որքանով են պաշտպանված համացանցային տեղեկությունները նախընտրական շրջանում, և ինչին է պետք ուշադրություն դարձնել այս փուլում. վտանգներ և ռիսկեր»:

 

Ժամը 13.00 «Տեսակետ» ակումբը «Մեգերյան կարպետ» ընկերության սրահում (Մադոյան փող., 9 շենք) կանցկացնի արտագնա ասուլիս, որի բանախոսներն են «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ-նկարիչ Լիլիթ Մելիքյանը, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, գորգագետ Աշխունջ Պողոսյանը և ներկայացուցիչներ «Մեգերյան կարպետ» ընկերությունից: Թեման՝ «Կանցկացվի «Որդան կարմիր» գարուն-աշուն 2019 հավաքածուի ցուցադրություն: Առաջին անգամ կներկայացվեն գորգերի զարդանախշերով վերարկուներ: Ազգային կորսվող զարդանախշերի պահպանմանը միտված աշխատանքներում կգերակշռի կարմիր գույնը»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ