Սպորտ - Զլատան Իբրահիմովիչը վերադառնում է եվրոպական ֆուտբոլ

Լոս Անջելես Գելեքսիի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է եվրոպական ֆուտբոլ վերադառնալուն:

Իտալական SportMediaset-ը տեղեկացնում է, որ Միլանի ներկայացուցիչները պայմանավորվել են շվեդ ֆուտբոլիստի հետ, ով իտալական թիմի հետ 6 ամսվա պայմանագիր է կնքելու: Իբրահիմովիչն այդ ժամանակահատվածի համար 2.2 մլն եվրո է ստանալու:

 

Նշենք, որ Զլատանը 2010-2012 թվականների ընթացքում խաղացել է իտալական թիմի կազմում:

2018 թվականի հունվարին նա Մանչեսթեր Յունայթեդից տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 27 խաղում 22 գոլ է խփել և 6 գոլային փոխանցում կատարել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ