Սպորտ - Եկավ, տեսավ, նվաճեց. Մովսիսյանն առաջինն է պոկեր ձևակերպել Ազգերի լիգայում

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլում 6-2 հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն։ Մեր ընտրանու կազմում պոոկեր ձևակերպեց Յուրա Մովսիսյանը, ով Ազգերի լիգայում իր խփած գոլերի քանակը հասցրեց 6-ի։ Մովսիսյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով պոկեր ձևակերպեց։ Մովսիսյանն առաջինն է նաև պոկեր ձևակերպել Ազգերի լիգայում։

 

Մեր հավաքականի հարձակվողը գերազանցեց Մարկոս Պիզելիի և Արթուր Պետրոսյանի ցուցանիշները: Մովսիսյանը  Ջիբրալթարի դեմ խաղում խփեց հավաքականի կազմում իր 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ գոլերը: 11-ական գնդակ ազգային ընտրանու կազմում խփել են թիմի նախկին գլխավոր մարզիչ և ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը և Մարկոս Պիզելին:

Յուրա Մովսիսյանը  հիմա համարվում է մրցաշարի լավագույն ռմբարկու։ Նա շրջանցեց Ադամ Սալաին, Ռոմելու Լուկակուին, Ստանիսլավ Դրագունին և Ալեքսանդր Միտրովիչին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ