Սպորտ - Դիեգո Մարադոնան ցանկանում է իսպանական ակումբ մարզել

Արգենտինացի Դիեգո Մարադոնան ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում, հաղորդում է «Советский спорт»-ը:

«Իհարկե, ես ցանկանում եմ մարզել իսպանական ակումբ: Բայց ինձ երկարաժամկետ ծրագիր է հարկավոր: Ես նաև պետք է շարունակեմ սովորել: Ես մտածում եմ գնալ Մոուրինյոյի մոտ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ես ուզում եմ շատ բան սովորել նրանից: Նա լավագույն մարզիչն է աշխարհում », - Մարադոնայի խոսքերն է մեջբերում իսպանական  Marca հրատարակչությունը:

 

Դիեգո Մարադոնան խաղացել է իսպանական «Բարսելոնա» և «Սևիլիա» ակումբներում, իտալական «Նապոլի»-ում: «Բոկա Հունիորս» ակումբի կազմում՝ Արգենտինայի չեմպիոն է: Արգենտինացինաշխատել է որպես երկրի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, որը հասել է 2010 թ. Աշխարհի գավաթի քառորդ եզրափակիչ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ