«Տեսակետ» մամուլի ակումբ - Նոյեմբերի 9-ին

Նոյեմբերի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին իրադարձություններն ու հնարավոր զարգացումները. բանախոսի դիտարկումները»:

Ժամը 13.00 հյուրերն են տեխնիկական գիտ. դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ «Նոյեմբերի 11-ին՝ Էներգախնայողության միջազգային օրվան ընդառաջ. հելիոֆիկացիա կամ էներգետիկ խնդիրները լուծելու, արդյունաբերությունը վերականգնելու և աշխատատեղեր ստեղծելու իրատեսական միջոց: Ինչ փուլում է ծրագիրը, ինչ է այն ենթադրում և որքանով է ձեռնտու շարքային սպառողին»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ