Մամուլ - CNN-ի լրագրողին արգելել են մտնել Սպիտակ Տուն՝ Թրամփի հետ ունեցած վեճի պատճառով

Ամերիկայի նախագահը Ջիմ Ակոստային անվանել է «կոպիտ և սարսափելի մարդ»՝ Կոնգրեսի ընտրությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում,- հայտնում է Կորեսպոնդենտը:

Սպիտակ տունը դադարեցրել է լրագրողի մուտքը՝ նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը Twitter-ում:

Խոսքը CNN-ի թղթակից Ջիմ Աքոստայի մասին է, ով հաստատել է այս տեղեկությունը:

 

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Ակոստան Թրամփին միգրանտների մասին հարց է տվել, ինչը ամերիկայի ղեկավարի դժգոհության պատճառ է դարձել և հանգեցրել է լեզվակռվի: Միջադեպի ժամանակ վարչակազմի աշխատակիցներից մեկը փորձել է լրագրողի ձեռքից միկրոֆոնը վերցնել, բայց նրան դա միանգամից չի հաջողվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ