Սպորտ - Խաբիբ Նուրմագոմեդովին առաջարկել են դառնալ Դաղստանի ղեկավարի օգնական

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, որ ստացել է Դաղստանի ղեկավար Վլադիմիր Վասիլեւի օգնականը դառնալու առաջարակ:
«Այո, ստացել եմ առաջարկ դառնալ Դաղստանի ղեկավարի օգնականը, սակայն մենք դա կքննարկենք հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա շուտով»,- դաղստանցի մարզիկի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

Նոյեմբերի 6-ին Խաբիբ Նուրմագոմեդովն արժանացել է Դաղստանի բարձրագույն պարգեւի՝ ստանալով «Դաղստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ