Սպորտ - Երիտասարդական սպորտի վրա փոքր-ինչ գումար է ավելացել. Ղազարյան

Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019թ. պետբյուջեի ներկայացման ժամանակ ասաց, որ ավելացել են ֆինանսական հատկացումները մի շարք ուղղություններով՝ ըստ իրականացվող ծրագրերի: Ղազարյանի գնահատմամբ՝ այդպիսի ուղղություններ են բարձր նվաճումների սպորտը, մասնակցությունը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, երիտասարդական օլիմպիական փառատոներին, եվրոպական խաղերին, ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

 

Մասսայական սպորտին հատկացումները, ըստ նախարարի պաշտոնակատարի, նույնն են մնացել, բայց նա տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ վարվող քաղաքականությունը կտրուկ փոխվելու, պարզեցվելու է, ներդրվելու է քաղաքականություն, որ բնակչության բոլոր շերտերը ներգրավված լինեն այդ սպորտի, առողջ ապրելակերպի մեջ:

 

Ըստ Ղազարյանի` երիտասարդական սպորտի վրա է փոքր-ինչ գումար ավելացել, կրթության ոլորտում ևս ավելացել է գումար, որ ներդրվելու է արտադպրոցական և միջին մասնագիտական կրթության վրա, այս ավելացումը, ըստ նախարարի պաշտոնակատարի, պայմանավորված է նրանով, որ Երևանի և Գյումրիի ուսանողների միջին թվաքանակն է ավելացել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ