Սպորտ - Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը ձախողեց

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակում այսօր պայքարի մեջ մտավ Անդրանիկ Կարապետյանը: Հայ մարզիկն անհաջող ելույթ ունեցավ մինչև 81 կգ քաշայինների կարգում: Անդրանիկը պոկում վարժությունում պատվիրել էր ամենամեծ նախնական քաշը՝ 171 կգ: Սակայն իր երեք մոտեցումներն էլ Անդրանիկը ձախողեց և դուրս մնաց մեդալների համար պայքարից, մինչդեռ նա մեր հավաքականի ամենամեծ հավակնություններ ունեցող մարզիկներից մեկն էր:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ երեկ Իզաբելլա Յայլյանը կանանց՝ մինչև 59 կգ քաշային կարգում դարձել էր 9-րդը և վարկանիշային միավորներ էր բերել հավաքականին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ