Սպորտ - Շախմատ. Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

 

Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 28 երկրի 64 շախմատիստուհի:

 

ԱԱ-ի առաջին շրջանում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինան, իսկ Էլինա Դանիելյանն ուժերը կչափի Հունգարիայի ներկայացուցիչ Թրանգ Հոանգի հետ:

 

Առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն այսօր ժամը 14:00-ից:

 

Մասնակիցներն առաջին հինգ շրջանում նոկաուտ համակարգով միմյանց հետ անցկացնելու են դասական երկու պարտիա սպիտակ և սև խաղաքարերով (եզրափակչում՝ չորս):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ