«Տեսակետ» մամուլի ակումբ - Նոյեմբերի 5-ին

Նոյեմբերի 5-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: Թեման՝ «Ներքին ու արտաքին քաղաքական անցուդարձ. վերջին իրադարձություններն ու հնարավոր զարգացումները»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար, Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը և վետերան հետախույզ, Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ Արտակ Բագրատյանը: Թեման՝ «1. Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է: Հայկական հետախուզությունը երեկ և այսօր. անցած ուղին, ձեռքբերումներն ու թերությունները: 2. Արցախյան հիմնախնդիր. վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ