Սպորտ - Մեսսին վնասվածքից հետո վերսկսել է մարզումները

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի` «Սևիլիայի» հետ խաղում (4:2) վերսկսել է մարզումները կատալոնական ակումբի կազմում:

Այս մասին հայտնում է իսպանական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:

 

Ֆուտբոլիստը ձեռքի վնասվածք էր ստացել այդ խաղում և փոխարինվել առաջին կեսի միջնամասում:

Մեսսիին ստադիոնից անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը մոտ 3 շաբաթ բաց կթողնի: Մեսսին արդեն բաց է թողել «Ռեալի» հետ խաղը (5:1):

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում 12 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ