«Տեսակետ» մամուլի ակումբ - Հոկտեմբերի 30-ին

Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Նազանի» անսամբլի գեղ. ղեկավար, վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանը, Ջիվանու անվան աշուղական դպրոցի երգուսույց Արմինե Հունանյանը, «Նազանի» անսամբլի մեներգիչներ Տիգրան Շահինյանը և Վլադիմիր Մկրտչյանը: Թեման՝ «Արուս Գուլանյանի ժողովրդականացման և «Նազանի» անսամբլի պետականացման հարցերը: «Նազանիի» ընթացիկ գործունեությունը և հետագա ծրագրերը. համերգներ, համագործակցություններ, հարակից հարցեր»:

 

Ժամը 13.00 հյուրն է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Թեման՝ «Ամուլսար. վերջին նորությունները և ընթացիկ խնդիրները: Ամուլսարի խնդրի հնարավոր զարգացումները»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ