Սպորտ - Ռուդի Գարսիան նոր պայմանագիր կնքեց «Մարսելի» հետ

«Մարսելը» նոր պայմանագիր է կնքել թիմի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Ըստ նոր այամանագրի` մարզիչը թիմում կմնա մինչև 2021 թվականը: Ակումբը նաև երկարաձգել է պայմանագրի ժամկետը սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հետ:

 

 

Գարսիան ու Սուբիսարետան միացել են «Մարսելին» 2016 թվականին:

 

Առաջին մրցաշրջանում ակումբը Լիգա 1-ում 5-րդն է եղել, իսկ նախորդ տարին 4-րդn էր: Եվրոպա լիգայում էլ թիմը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ զիջեց «Աթլետիկոյին» (0:3):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ