Սպորտ - Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի բրոնզե մեդալի համար գոտեմարտին

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին վատ ինքնազգացողության պատճառով։ Այս մասին VNews.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ և հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը կիսաեզրափակիչում գոտեմարտել էր ռուս ըմբիշ Մուսա Եվլոևի հետ ու պարտություն կրել 1-3 հաշվով:

Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր իրանցի ըմբիշ Ահդի Աբաս Ալիյարիֆեյզաբադիի հետ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ