Սպորտ - Ծանրամարտի երիտասարդական ԵԱ. Դիանա Աղաբեկյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Լեհաստանի Զամոսկ քաղաքում շարունակվում են ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր մեր մինչև 23 տարեկաններն ազատ են մրցումներից:

Մինչև 20 տարեկանների պայքարում մեր մարզուհիներից այսօր առաջինը մրցահարթակ է դուրս եկել Դիանա Աղաբեկյանը (90 կգ):

Նա պոկել է 89 կգ, որը հինգերորդ ցուցանիշն էր: Հրումում Աղաբեկյանը գլխավերևում է պահել 119 կգ և արժանացել է փոքր բրոնզե մեդալի:

Մեր մարզուհին երկամարտի 208 կգ-ով եզրափակել է լավագույն քառյակը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ